Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման համակարգը

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման մոդելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սասուն Միքայելյանի հարցին:

«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախահագ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա: Ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում ու տարբեր կարծիքներ լսելու: Այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանն այժմ շատ կարևոր վերահսկողական դեր է իրականացնում:

«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերին ու շատ կոշտ, անցանկալի հարցերի պատասխանեն»,- նշեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]