1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում

Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ТурСтат վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ տարածքի  և մոտակա երկրների ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ինչպես տուրեր, այնպես էլ զույգերի սեփական նախաձեռնությամբ առանձին այցելություններ հանգստյան օրերին: 

Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ավելի քան 1 մլն տուր տարվա ընթացքում:

ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների առաջին հնգյակում են Թբիլիսին, Աստանան, Բաքուն, Մինսկը, Քիշնևը: Թբիլիսիի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 33 տոկոսը, մնացածները ստացել են 14 և 10 տոկոս:

ԱՊՀ-ի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում հայտնվել են նաև Ալմա- Աթան, Բիշքեկը, Երևանը՝ ստանալով 5-ական տոկոս ձայն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]