Ընտրական համակարգի բարեփոխումներն ու անցումային արդարադատության ստեղծումը պետք է լինեն խորհրդարանի նախաձեռնությամբ. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն ու անցումային արդարադատության ստեղծումը պետք է լինեն Ազգային ժողովի օրակարգում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովհաննիսյանի հարցին:
«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ մեկը խաչ չի քաշել, և այն մնում է մեր ծրագիրը: Սակայն ընտրական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատության ստեղծումը պետք է լինեն խորհրդարանի օրակարգում, որպեսզի մեկնաբանություն չլինի, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ 6-րդ գումարման Ազգային ժողովին էր ներկայացրել ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, որը խորհրդարանը չընդունեց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում