Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարշավայում մեկնարկում Է Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական հանդիպումը

Վարշավայում մեկնարկում Է Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում Է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը: Վարշավայի եւ Վաշինգտոնի համատեղ ջանքերով կազմակերպված միջազգային խորհրդաժողովին մասնակցությունը հավաստել Է 60 երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումը պաշտոնապես մեկնարկում Է չորեքշաբթի երեկոյան քաղաքի պատմական մասում գտնվող Թագավորական դղյակում տրվելիք հանդիսավոր ճաշկերույթով: Աշխատանքային բոլոր նիստերը կկայանան փետրվարի 14-ին:

Վարշավա են ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, մնացած երկրները ներկայացված կլինեն նախարարներով կամ նրանց տեղակալներով: Ինչպես հայտնել Է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը, խորհրդաժողովի գլխավոր նպատակը «ստեղծված իրադրությունը քննարկել ն Է եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության ու անվտանգության հաստատումն սկսելը»:

Հիմնական թեմաների թվում նա նշել Է տարածաշրջանային հակամարտությունները, հումանիտար խնդիրները, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, ահաբեկչությունը, հիբրիդային սպառնալիքները եւ Էներգետիկական անվտանգությունը: Ինչպես տեղեկացրել են Լեհաստանի ԱԳ նախարարությունում, Վարշավա են մտադիր այցելել Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Լիտվայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարները: Մերձավորարեւելյան տարածաշրջանը կենրկայացնեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Եմենի, Քուվեյթի, Մարոկոյի, Օմանի եւ Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Հանդիպմանը ներկա չի լինելու Եվրամիության արտաքին գործերի ե անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա իր հրաժարվելը բացատրել Է այլ միջոցառումներով զբաղված լինելու հանգամանքով: Ընդսմին, ինչպես հավաստիացրել են լեհ կազմակերպիչները, ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը ներկայացված կլինի խորհրդաժողովում: Խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվել են Իրանը եւ Պաղեստինը:

Թուրքիան, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ներկայացված կլինի Լեհաստանում երկրի դեպանի մակարդակով: Ավելի վաղ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել Է, որ իր երկիրը չի մասնակցելու Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովին՝ դրան Իսրայելի մասնակցելու պատճառով: Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտմենտի պաշտոնյան ընդգծել Է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում Է հապճեպորեն, առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]