Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետական պարտքը հասել Է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել Է երկրի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թիվը, որը բերված Է փաստաթղթում, արտացոլում Է պետպարտքի վիճակը փետրվարի 11-ի դրությամբ: Ինչպես հունվարի սկզբին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, որը վերլուծել Է ֆինանսների նախարարության տվյալները, ԱՄՆ-ի պետական պարտքը Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում (2017 թվականի հունվարի 20-ից) ավելացել Է ավելի քան 2 տրլն դոլարով:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի պետպարտքը 2017 թվականին ՀՆԱ-ի 108 տոկոսից 2023 թվականին կաճի ՀՆԱ-ի մինչեւ 117 տոկոսը: Բարաք Օբամայի նախագահության ութ տարվա ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել Է ավելի քան 9 տրլն դոլարով եւ հասել գրեթե 20 տրիլիոնի նշագծին:

Ամերիկացի տնտեսագետներն սպասում են, որ 2026 թվականին այդ թիվը կարող Է աճել մինչեւ 30 տրլն դոլար: Երկրի համախառն ներքին արդյունքը ներկայում գնահատվում Է մոտավորապես 19,5 տրլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]