Վենեսուելային մարդասիրական օգնության մատակարարումները կսկսվեն փետրվարի 23-ին. Գուայդո
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հայտարարել Է իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գույադոն:
Լատինական Ամերիկայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա Վենեսուելայի զինծառայողներին հորդորել Է չխոչընդոտել մարդասիրական բեռների ստացմանը: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ 250 հազար մարդ Է գրանցվել Համացանցում՝ մարդասիրական օգնության բաշխմանը մասնակցելու համար:
Գուայդոն նշել Է, որ այսուհետեւ մարդասիրական բեռները կհասցվեն Բրազիլիայի՝ Վենեսուելային սահմանակից Ռորայմայի նահանգ: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Վենեսուելայի համար նախատեսված մարդասիրակական բեռներն ստացվում են Կոլումբիայում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում