Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Սրբուհի Ղազարյանի հրապարակած ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը. Վլադիմիր Կարապետյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:  

«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:  Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կոշտ ձևակերպումներով հարցադրումներ էր ուղղել ՀՀ առաջին նախագահին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ