Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Արսեն Թորոսյանը Թուրքիայում կմասնակցի բարձր մակարդակի նախարարական խորհրդակցություններին


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիայի Հանրապետություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարարը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Այցը նախատեսված է փետրվարի 14-15-ը: Միջոցառումը տեղի կունենա Ստամբուլում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ