Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լիբանանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու միտումներ է ցույց տալիս. Շահան Գանտահարյան

Լիբանանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու միտումներ է 
ցույց տալիս. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարին ընդունելով՝  պաշտոնական Լիբանանը ցույց է տալիս հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելու միտումներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նա ընդգծում է, որ Իրանի արտաքին գործերի  նախարարի Բեյրութ կատարած  այցի բովանդակությունը կենտրոնանում է Թեհրան-Բեյրութ համաձայնության վրա՝ Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների վերադարձի գործընթացին  օժանդակելու առումով։  «Չմոռանանք, որ Բեյրութը տարածաշրջանային մասշտաբի գերտերությունների ազդեցության փոքր, բայց այնուամենայնիվ,  աշխուժ շուկա է, որտեղ քաղաքական առևտրի սակագներ են ճշտվում։ Երկրի նորակազմ կառավարության կազմում  ներգրավվել են ինչպես Թեհրանի,  այնպես էլ Ռիադի ազդեցության տակ գտնվող լիբանանյան ուժեր։ Այցի քաղաքական բովանդակության ամփոփ բանաձևը բնութագրելու համար նշենք, որ եթե քրիստոնյա-մարոնիթ նախագահի հետ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի  քննարկումները կենտրոնացել էին սիրիացի փախստականների վերադարձի գործընթացին օժանդակելու անհրաժեշտության վրա, ապա Ազգային ժողովի շիա նախագահը հայտարարել էր, որ Թեհրանի հետ Բեյրութի հարաբերությունները չեն վնասելու ոչ ոքի: Մինչ այդ հանդիպում էր կայացել  սուննի վարչապետի հետ, որը հատուկ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ»,- ասում է Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լիբանանի  կառավարության ծրագրերին, իսկ Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ Բեյրութը շարունակելու է հավատարիմ մնալ արաբական աշխարհի և միջազգային հանրության  նկատմամբ  ստանձնած պարտավորություններին։

Նա նկատեց, որ այցը տեղի է ունենում  Վաշինգտոն-Թեհրան դեկլարատիվ լարվածության մագլցողականության և պատժամիջոցային մեկուսացման քաղաքականության պայմաններում։

Շահան Գանտահարյանն ընդգծում, է, որ Լիբանանի նոր ձևավորված կառավարությունն առաջինն ընդունում է Թեհրանի ներկայացուցչին՝ դրսևորելով   հավասարակշիռ արտաքին քաղաքականություն կիրառելու միտումներ։

Նրա գնահատմամբ՝ Թել Ավիվի մասնակցության պատճառով Վարշավայի համաժողովը բոյկոտելու Բեյրութի որոշումը արաբական ընդհանուր հանձնարարականների շրջանակում կարելի է դիտարկել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]