Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Վարչապետը նկատում է խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ավելացում


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հաշվետվողականությունը խորհրդարանին աննախադեպ է համարում գործադիրի ձևավորումից հետո նման կարճ ժամկետում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի` սուպերվարչապետական համակարգի վերաբերյալ դիտարկմանը:

«Հայաստանում խորհրդարանի դերն ու վերահսկող գործառույթները մեծանում են: Համենայնդեպս, այն ակտիվությունը, որով կառավարության անդամները շփվում են և հաշվետու են լինում  խորհրդարանական խմբակցություններին, եթե աննախադեպ չէ, ապա գոնե աննախադեպ է ժամկետի և խտության առումով: Եվ դա միանշանակ գնալով կմեծանա»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ կառավարությունը և անձամբ ինքը շահագրգռված են, որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն առավել գործուն լինեն: Վարչապետը դա, ըստ էության, օգտակար համարեց նաև կառավարության ղեկավարության համար, որպեսզի  լիարժեք տիրապետեն, թե ինչ է տեղի ունենում պետական կառավարման համակարգում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ