Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության փոխնախարարն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Գյուղատնտեսության փոխնախարարն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է 
ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը փետրվարի 12-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ավագ տնտեսագետ Ռաջեշ Վասուդևանի գլխավորած պատվիրակությանը։  Հանդիպման նպատակն էր քննարկել   Բանկի առաջիկա հինգ տարիների ռազմավարության շրջանակում  գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության առաջնայնություններն ու հիմնական նպատակադրումները՝ մասնավորապես, ընդգծելով հողի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, ապահովագրության համակարգի ներդրման,  մեխանիզացիայի մակարդակի բարձրացման, գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել  Ասիական զարգացման բանկի կողմից  մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղտեխնիկայի կայանների, թռչնաբուծական տնտեսությունների ֆինանսավորման ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղատնտեսական կրթության որակի բարձրացման ուղղությամբ աջակցության ծրագրերի իրականացման հարցը։

ԱԶԲ-ի պատվիրակները նշել են, որ իրենց հետաքրքրությունների տիրույթում կարող են լինել նաև ջերմոցային տնտեսությունների և պահածոների արտադրության ոլորտները, հնարավոր է համարվել նաև PPP (պետություն-մասնավոր հատված) ձևաչափով ծրագրերի իրականացումը։

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց կողմից մշակված Երկրի գործընկերության 2019-2023 թվականների ռազմավարության շրջանակում այս տարի  նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա  քայլերի վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]