Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի հետ տնտեսական և քաղաքական 
հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներում ակտիվ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը հիմա վավերացման ընթացակարգերում է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում: Մենք շատ ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում և մտադիր ենք այդ համագործակցությունը խորացնել»,- ասաց Փաշինյանը:

Փետրվարի 27-ին պլանավորված Իրանի պաշտոնական այցով վարչապետը վերահաստատեց նաև հարևան պետության հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի առկայությունը:

«Մենք համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, և այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը, և այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին է ներկայացնում փետրվարի 8-ին հաստատված Կառավարության ծրագիրը:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ