Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կառավարությունը ծրագիր կազմելիս հաշվի չի առել խորհրդարանի կարծիքը

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կառավարությունը ծրագիր կազմելիս հաշվի չի առել 
խորհրդարանի կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Խորհրդարանն արհամարհվել է կառավարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս ծրագիրը հնարավոր չէ փոխել, այն պետք է հաստատել կամ մերժել: Նախկինում ծրագրերն ուղարկվում էին խմբակցություններին մինչև դահլիճ մտնելը ու խմբակցությունները հնարավորություն էին ունենում իրենց առաջարկները ներկայացնել ծրագրի վերաբերյալ: Հիմա խորհրդարանը արհամարհվել է, և միանգամից ստացել է ծրագիր՝ դահլիճում քննարկելու համար»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ պարզ չէ, թե ովքեր են իրականացնելու գործադիրի ներկայացրած ծրագիրը:

«Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն: Այսինքն՝ կառավարությունը չունի կառուցվածք, չկա կառավարության կառուցվածքի մասին օրենք, որը մեզ կտա հնարավորին տեսլական, թե ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի քվեարկության վերաբերյալ իրենց խմբակցությունում նախնական տրամադրվածություն կա, բայց քննարկումները չեն ավարտվել, իսկ դրանց վերջնական արդյունքի վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն:

ՀՀ Կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին: Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ներկայացրել է խորհրդարանի անդամներին:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ