Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դուտերտեն Ֆիլիպիններն անվանափոխելու ցանկություն Է հայտնել. Manila Bulletin

Դուտերտեն Ֆիլիպիններն անվանափոխելու ցանկություն Է հայտնել. Manila Bulletin

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադրություն Է հայտնել փոխել երկրի անվանումը, որպեսզի թուլացնի դրա կապը գաղութային ժառանգության հետ: Ինչպես փետրվարի 12-ին հայտնել Է Manila Bulletin թերթը, Ֆիլիպինների նոր անվանումը կարող Է դառնալ «Մահառլիկա Հանրապետությունը»:

Նախօրյակին Դուտերտեն, ճառով հանդես գալով Մագինդանաոյի նահանգում, քննադատության Է ենթարկել Իսպանիայի ազդեցությունը իր հայրենիքի մշակույթի վրա:

«Մեր երկրի անվանումը հղացել Է Մագելանը, որի ճանապարհորդությունը ֆինանսավորել Է Իսպանիայի Ֆիլիպ թագավորը: Ահա թե ինչու այդ տխմարն այն անվանեց Ֆիլիպիններ: Բայց երբեւիցե մենք դա կուղղենք»,-հույս Է հայտնել նախագահը:

Դուտերտեն նաեւ պաշտպանել Է Ֆիլիպինների դիկտատոր Մարկոսի գաղափարը, որն անցյալ հարյուրամյակում իր կառավարման ընթացքում առաջարկում Էր երկիրը վերանվանել «Մահառլիկա Հանրապետություն»: «Մարկոսն իրավացի Էր, որովհետեւ «մահառլիկան» մալայերեն (մեզ հարազատ) բառ Է»,-բացատրել Է Ֆիլիպինների ղեկավարը: Ֆիլիպինների արդի լեզվում «մահառլիկա» տերմինը նշանակում Է «արքայական վերնախավ»: 20-րդ դարում այն Մարկոսի ռեժիմի կողմից ակտիվորեն օգտագործվում Էր Ֆիլիպինների ավանդական մշակույթը նշելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]