Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա

Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա, քանի որ ԱՄՆ-ը այդ կերպ փորձելու Է արդարացնել իր զինված ներխուժումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է փետրվարի 12-ին հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում:

«Նրանք պատերազմ են սանձազերծում, որպեսզի գրավեն Վենեսուելան»,-ասել Է Մադուրոն՝ ընդգծելով, որ Վենեսուելան «ի վիճակի Է բավարարել իր բնակչության բոլոր պահանջմունքները» եւ չպետք Է «ոչ մեկից ողորմություն խնդրի»: Միեւնույն ժամանակ Մադուրոն Վենեսուելայի տնտեսական խնդիրների պատճառը համարել Է ամերիկյան պատժամիջոցները եւ նշել, որ այդ կերպ ԱՄՆ-ը մտադիր Է «ստեղծել հումանիտար ճգնաժամ, որպեսզի արդարացնի զինված միջամտությունը»:

Վենեսուելայի ղեկավարը խիստ քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի վարչակազմին՝ նրան մեղադրելով ծայրահեղ աջ հայացքների հետեւելու մեջ: «Դա Միացյալ Նահանգների կայսրության, այսօր իշխող ծայրահեղ աջ շահերի, կու-կլուքս-կլանի քաղաքական պատերազմն Է, որը ղեկավարվում Է Սպիտակ տան կողմից, որպեսզի գրավեն Վենեսուելան»,-հավելել Է նա:

Մարդասիրական օգնությունը Վենեսուելայի հետ սահմանի Կուկուտա քաղաքում սկսել Է հավաքվել տակավին անցած շաբաթ: Սակայն վենեսուելական բանակն արգելափակել եւ հսկողության տակ Է վերցրել այն կամուրջը, որով բեռները կարող Էին հասցվել հանրապետություն: Ինչպես Կարակասից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, երկիր մարդասիրական բեռների մուտքը թույլ տալու կոչը կդառնա փետրվարի 12-ի հանրահավաքի գլխավոր կարգախոսը, որը նվիրված Է Վենեսուելայի երիտասարդության օրվան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]