Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, 2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա  10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

 

 

Ուղևորների թիվը 2018թ.  հունվարին

Ուղևորների թիվը 2019թ.  հունվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

«Զվարթնոց»

178 292

200 731

 + 12.6 %

«Շիրակ»

  10 876

  11 440

 +   5.2 %

Ընդամենը

189 168

212 171

 +  12.2%

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]