Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը

Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը՝ ամփոփելով Բեռլինում "LNG Import Market Germany: Potential and Opportunities"գերմանա-ամերիկյան խորհրդաժողովի արդյունքները:

«Ոչ մի կարգի գործարք չկա»,- ասել Է նախարարը՝ հավելելով, որ Բեռլինում «հստակորեն սահմանազատում են երեք հարց». գազի մատակարարների թվի ընդլայնում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հաշվին, «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցում եւ Ուկրաինայի գազի տարանցման ապահովում 2019 թվականից հետո:

«Գազի իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու Գերմանիայի մտադրությունը բնավ կախված Է մյուս հարցերից»,- ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ