Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ կտաներ խորհրդարանի ընտրությունների դեպքում. Times

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ կտաներ խորհրդարանի ընտրությունների դեպքում. Times

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը կամրապնդեր դիրքերը եւ մեծամասնություն կստանար խորհրդարանում այժմ ընդանուր ընտրությունների անցկացման դեպքում՝ չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը: Փետրվարի 12-ին այս գնահատումն Է ներկայացրել The Times թերթը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրությունների անցկացումը պնդում Է առաջատար ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն, ծառայության փորձագետների տվյալներով՝ նման նախաձեռնության իրականացումն «ուժգին հարված կհասցներ լեյբորիստներին»: Նրանք 12 տեղ կկորցնեին խորհրդարանի ստորին պալատում, եւ նրանց նեկայացուցչությունը կնվազեր մինչեւ 250 պատգամավոր: Իսկ թորիները կստանային չորս լրացուցիչ պատգամավորական մանդատ՝ 650-տեղանոց բարձրագույն օրենսդիր մարմնում՝ իրենց ներկայությունը հասցնելով 321 պատգամավորի: Ընտրություններից շահած կլինեին «Լիբերալ դեմոկրատները» (գումարած չորս՝ մինչեւ 16), կանխատեսում Է YouGov-ը: Ճիշտ այդքան կավելացներ իր ներկայությունը Շոտլանդիայում կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (39):

Փետրվարի 2 – 7-ն անցկացված հարցմանը մասնակցել Է տարբեր սոցիալական խավեր ներկայացնող ավելի քան 40 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]