Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայկական ներդրումային հիմնադրամը ներդրողներին կսպասարկի գործընթացի իրականացման ողջ ճանապարհին. վարչապետ

Հայկական ներդրումային հիմնադրամը ներդրողներին կսպասարկի գործընթացի 
իրականացման ողջ ճանապարհին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը աշխատում է հայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որը պոտենցիալ ներդրողներին կսպասարկի ներդրումն իրականացնելու ողջ ճանապարհին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա աշխատում ենք հայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներդրումային ենթակառուցվածք լինի պոտենցիալ ներդրողների համար, որպեսզի ներդրողն իմանա ներդրում անելու համար կոնկրետ ում դիմի: Այդ ֆենոմենը կա, որ ովքեր ուզում են ներդրումներ անել մեր երկրում, ուզում են վարչապետի կամ այլ շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպել: Մենք պետք է մի տեղ ստեղծենք ու ասենք, որ այս գրասենյակը մեր ներկայացուցիչն է: Իրենց հետ հանդիպելիս համարեք, որ հանդիպել եք վարչապետի կամ նախարարի հետ: Իրենց հիմնական նպատակն է սպասարկել ձեզ ներդրումներ իրականացնելու ամբողջ ճանապարհին»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին է ներկայացնում փետրվարի 8-ին հաստատված Կառավարության ծրագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]