Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատական համակարգը թողնել «իր յուղով տապակվի». Փաշինյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին

 Դատական համակարգը թողնել «իր յուղով տապակվի». Փաշինյանն անդրադարձել է 
ոլորտի խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հարց բարձրացրեց այն մասին, թե արդյոք դատավորները պատասխանատվություն պետք է ունենան, երբ իրենց վճիռներով պայմանավորված ՄԻԵԴ-ի որոշմամբ Հայաստանը ֆինանսական պարտավորությունների մեջ է ընկնում: Պատասխանելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդրի լուծման բոլոր գաղափարները ենթակա են քննարկման:

«Այո, դա խնդիր է, երբ Եվրադատարանի որոշմամբ Հայաստանի որևէ դատավորի կայացրած վճռի հիման վրա կառավարության վրա պարտավորություն է առաջանում: Նշվում է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ դատավորը վճարի իր եկամուտներից: Ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, սակայն մենք պետք է քննարկելիս լինենք հավասարակշռված, որ կառավարման համակարգում ճեղքեր չառաջանան: Ասենք մի օր չպարզվի, որ վատ դատական համակարգի փոխարեն ընդհանրապես ոչ մի դատական համակարգ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի ԱԺ-ն և ժողովուրդն ունեն հնարավորություն, տեսականորեն, այդ դատական համակարգը ցրելու, նորից հավաքելու:

«Բայց մենք ասում ենք հետևյալը: Մենք ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել և դատական համակարգին թողնել «ինքն իր յուղով տապակվի», տեսնենք դրա արդյունքում ինչ ուտեստ կստացվի: Եթե կտեսնենք, որ այդ ստացված համակարգը սպասարկում է Հայաստանի Սահմանադրությանը, ժողովրդին, ապա կանենք մեր հետևությունը: Եթե պարզվի, որ այդպես չէ, ապա մենք միասին այս դահլիճում  ունենք բոլոր լծակները այդ հարցը լուծելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]