Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայում սկսվել Է դատավարությունը անկախության կատալոնական շարժման առաջնորդների նկատմամբ

Իսպանիայում սկսվել Է դատավարությունը անկախության կատալոնական շարժման առաջնորդների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 12-ին Իսպանիայի Գերագույն դատարանում սկսվել Է դատավարությունը հանուն անկախության կատալոնական շարժման 12 առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իսպանիայից անջատվելու շուրջ անօրինական հանրաքվե նախապատրաստելու ու անցկացնելու եւ միակողմանի կարգով անկախություն հռչակելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTVE իսպանական հեռուստառադիոընկերությունը:

Մեղադրյալների աթոռին ի թիվս ուրիշների կատալոնական կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասն Է, տարածաշրջանային կառավարության մի քնաի նախկին նախարարներ: Դատական գործընթացում որպես վկաներ են հանդես գալիս Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժեր Տոռենը, լեխենդակարի (Բասկերի Երկրի կառավարության նախագահ) Ինյիգո Ուրկուլյուն: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել Է անկախության հանրաքվե: Իսպանիայի Սահմանադրական դատարանը քվեարկությունը ճանաչել Է Սահմանադրությանը չհամապատասխանող: Այնուհետեւ Իսպանիայի կառավարությունը կիրառել Է երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որով նախատեսված են Կատալոնիայի ինքնավարության մի շարք սահմանափակումներ՝ ընդհուպ մինչեւ վաղաժամկետ տարածաշրջանային ընտրությունները: Դրանից հետո Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը փախել Է Բելգիա, իսկ նրա մի քանի զինակիցների կալանքի տակ են վերցրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]