1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիան պահանջեց նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում

Իտալիան պահանջեց նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան պահանջում Է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզին:

«Կառավարությունը գտնում Է, որ նախագահական ընտրությունները, որոնք անցկացվել են անցյալ տարվա մայիսին, պետք Է վավերացվեին կոռեկտության, օրինականության եւ հավասարության սկզբունքներով, ուստի չեն համապատասխանում ժողովրդավարական օրինականությանը: Հետեւաբար կառավարությունը հաստատակամորեն պահանջում Է ամենակարճ ժամկետներում նոր քվեարկություն անցկացնել: Դրանք պետք Է լինեն թափանցիկ, ազատ եւ վստահություն ներշնչող ընտրություններ, որոնք պետք Է անցկացվեն լիակատար ժողովրդավարության եւ արդարության պայմաններում՝ միջազգային հանրակցության բոլոր երաշխիքներով»,-հայտարարել Է նախարարը՝ Վենեսուելայի իրադրության կապակցությամբ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում: Ավելի վաղ Իտալիան ԵՄ-ի շրջանակներում չեզոք դիրք Էր բռնել Վենեսուելայի հարցում՝ հանդես գալով վենեսուելական խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին հապճեպորեն պետության ժամանակավոր ղեկավար ճանաչելու դեմ: Մոավերո Միլանեզիի խոսքով՝ Իտալիան դատապարտում Է Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում կիրառվող բռնությունը եւ մարդու իրավունքների խախտումը եւ մտահոգություն Է հայտնում երկրում ստեղծված հումանիտար իրադրության առնչությամբ, ինչի կապակցությամբ երկու միլիոն եվրոյի օգնություն Է ուղարկել այնտեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]