Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու ծրագիր ունի

Կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և 
տեղափոխելու ծրագիր ունի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Անի Սամսոնյանը հարցրեց՝ արդյոք ՀՀ գործող կառավարությունը դիտարկո՞ւմ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու հնարավորությունը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված նման պլաններ ունենք»:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գտնվում է շենքային վատ պայմաններում և վերականգնումը ֆինանսական լուրջ միջոցներ է ենթադրում: Բացի դրանից, քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում էին հարևանությամբ գտնվող շենքերի բակերը. խնդրին տրվել է ժամանակավոր լուծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]