Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՆ-ն չի պատրաստվում զինծառայողների մահվան դեպքերի մասին որևէ տեղեկություն կոծկել. Դավիթ Տոնոյան

  ՊՆ-ն չի պատրաստվում զինծառայողների մահվան դեպքերի մասին որևէ տեղեկություն 
կոծկել. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում զինծառայողի մահվան դեպքերի մասին տեղեկությունը ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ վարչական համարի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը:

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել, որովհետև, հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- ասաց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ տեղեկություններն այսօրվա իրողություններում հնարավոր չէ կոծկել, որովհետև դրանց մասին կարելի է իմանալ տարբեր գերատեսչություններից:

«Լրատվամիջոցները տեղեկություն են ստանում և Դատախազությունից, և Քննչական կոմիտեից, և Հատուկ քննչական  ծառայությունից, և Պաշտպանության նախարարությունից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- եզրափակեց Տոնոյանը:

2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]