Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն օգնելը իր ուժերին հավատալու հարցում

Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է համարում ՀՀ յուրաքանչյուր 
քաղաքացուն օգնելը իր ուժերին հավատալու հարցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի քաղաքացիները չեն կարող չցուցաբերել տնտեսական ակտիվություն, որովհետև կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը հռչակում են այդ ուղեգիծը և ստեղծելու են դրա հնարավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Անի Սամսոնյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի ելույթում հնչած միտքը, թե կառավարության ծրագիրը հարուստ չէ  թվային ցուցանիշներով, քանի որ այդ ցուցանիշները կախված են նաև ՀՀ քաղաքացիների ակտիվությունից, ովքեր պետք է դառնան տնտեսական ակտիվիստ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե չհաջողվի արձանագրել բարձր տնտեսական ցուցանիշներ, կառավարությունն ասելո՞ւ է, որ դա տեղի չունեցավ, քանի որ ՀՀ քաղաքացիները տնտեսական ակտիվություն չցուցաբերեցին:

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ քաղաքացիները չեն կարող տնտեսական ակտիվություն չցուցաբերել, որովհետև դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունների քվեարկությամբ  արձանագրվել է քաղաքացիների և կառավարության պարտավորվածությունը, թե ինչ է անելու առաջիկա տարիներին: «Եվ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Հայաստանի քաղաքացիները պայմանավորվածության իրենց բաժինը չեն անի: Ես այսօր եկել եմ այստեղ ձևակերպելու, թե մենք ինչպես ենք պայմանավորվածությունների մեր բաժինը իրականացնելու և ինչպես ենք պատկերացնում այդ պայմանավորվածությունների ի կատար ածումը քաղաքացիների կողմից:

Այդ նույն հարցը մեզ տալիս էին քաղաքական հեղափոխության ժամանակ: Մենք այդ նույն պատասխանը տալիս էինք: Մենք ասում էինք՝ ժողովուրդ, երբ դուք ուզենաք ցույց տալ ձեր կամքը, մենք կլինենք երաշխավորը, որ ձեր կամքը ի կատար կածվի: Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ակնհայտորեն և հստակ ցույց են տվել տնտեսական հեղափոխություն իրականացնելու իրենց կամքը»,- ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց՝ եթե պարզվի, որ չի իրականացվել  տնտեսական հեղափոխությունը, ՀՀ քաղաքացիները էլի իրենց կամքը կարտահայտեն և կլինեն դատավոր՝ ինչ է եղել, ինչու է եղել, ինչպես է եղել, ով է դրա մեղավորը: «Հայաստանի կառավարությունը և ես անձամբ,  ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ կրել պատասխանատվությունը Հայաստանում  քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգային հետագա զարգացումների համար, դա իմ անձնական պատասխանատվությունն է: Բայց ես իմ անձնական պատասխանատվությունն առաջին հերթին համարում եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն օգնելը,  որ նա հավատա իր ուժին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հստակեցրեց, եթե չիրականացվի տնտեսական հեղափոխությունը, դրա համար պատասխանատվությունը կկրի ՀՀ կառավարությունը, որը  չի կարողացել  քաղաքացիներին քաջալերել տնտեսական ակտիվության:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]