Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել Է Իրաք

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել Է Իրաք

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել Է Բաղդադ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Ուղեւորության ընթացքում պլանավորված են Շանահանի հանդիպումներն Իրաքի պաշտոնատար անձանց, ներառյալ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մեհդիի հետ: Դա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի առաջին այցն Է Իրաք, ճշտում են զանգվածային լրատվամիջոցները: Իրենց հերթին Պետական դեպարտամենտում նշել են, որ Շանահանի այցի նպատակն Է՝ քննարկել Իրաքում ապագա ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ ընդգծել այդ երկրի ինքնիշխանության կարեւորությունը: Նաեւ սպասվում Է, որ Շանահանը կհանդիպի Իրաքում ամերիկացի հրամանատարների հետ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը քննարկելու համար: Նախօրյակին Շանահանը չհայտարարված այց Էր կատարել Աֆղանստան: Նա հանդիպել Էր երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Ավելի ուշ նախագահական պալատում հայտնել են, որ կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, Աֆղանստանի հաշտության գործընթացը եւ ԱՄՆ-ի ռազմավարությունը Հարավային Ասիայում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]