Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Եթե բոլոր խանութները ՀԴՄ տրամադրեն, կապիտալ խնդիրներն ավելի արագ կլուծվեն. Փաշինյան

Եթե բոլոր խանութները ՀԴՄ տրամադրեն, կապիտալ խնդիրներն ավելի արագ կլուծվեն. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներն այնպիսին չեն, որ մինիմալ, առօրյա ծախսերը հոգալու հետ մեկտեղ լուծվեն նաև կապիտալ խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե երբ է լուծվելու Սիսիանի վթարային շենքերի հարցը:

«Այդ վթարային շենքերի խնդիրը չի լուծվում, որովհետև մեր պաշտոնական, պետական եկամուտներն այնպիսի չեն, որ մեր մինիմալ, առօրյա ծախսերը հոգանք, և լուծենք նաև կապիտալ խնդիրներ: Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ խփեն և բոլոր քաղաքացիները ՀԴՄ կպահանջեն, մենք շատ արագ այդ խնդիրը կլուծենք: Եթե ոչ, կլուծենք դանդաղ, հին տրամաբանության մեջ, այդպիսի ծրագրեր ունենք իրականացվող, որոնք այդ տեմպով իրականացնելու դեպքում 20 տարի կտևեն: Տնտեսական հեղափոխության տրամաբանությամբ Սիսիանի վթարային շենքերի, ճանապարհի, էլեկտրական հոսանքի, դպրոցների վիճակի հարցը լուծելը կախված է նրանից՝ Սիսիանում ՀԴՄ չխփող խանութ կա, թե չկա, եթե կա ՀԴՄ չխփող խանութ, ուրեմն այդ խնդիրը շատ երկար չի լուծվի»,- ասաց Փաշինյանը:

Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից, ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը, հայտարարեց Հայաստանում տնտեսական հեղափոխության մեկնարկը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ