1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 2018 թվականի 
գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018 թվականին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կատարված աշխատանքը, այն, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչության առջեւ դրված են կարեւոր ու պատասխանատու խնդիրներ, եւ համակարգի աշխատանքից է նաեւ կախված մեր երկրի բնականոն կենսագործունեության ապահովումը, պետության, հասարակության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը, օրինականության պահպանումը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

«Այդ գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում է արհեստավարժության բարձր մակարդակ, պատասխանատվություն, սկզբունքայնություն եւ նվիրվածություն: Դատախազությունում կա համապատասխան ներուժ այդ ամենը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]