Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիտնականները սառցադաշտերի հալման արագացում են արձանագրել

Գիտնականները սառցադաշտերի հալման արագացում են արձանագրել


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբը կատարել Է գրեթե 215 հազար սառցադաշտերի հետազոտություն եւ գնահատել դրանց միագումար ծավալը, որը կազմում Է 158 հազար քառակուսի կիլոմետր: Սառցադաշտերի ծավալը մի քանի տարում կրճատվել Է 18 տոկոսով: Այս արդյունքը հաշվի Է առնում ամբողջ աշխարհh սառցադաշտերի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Անտարկտիկայի եւ Գրենլանդիայի սառույցների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 11-ին հայտնել Է Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (ETH Zurich):
Հետազոտությունը կատարվել Է ETH Zurich-ի, Շվեյցարիայի Անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտի (WSL) մասնագետների ղեկավարությամբ: Դրան մասնակցել են նրանց գործընկերները Ֆրիբուրից, ինչպես նաեւ գերմանացի, ավստրիացի եւ հնդկաստանցի փորձագետներ:
«Նոր հաշվարկների լույսով մենք պետք Է խոստովանենք, որ Ասիայի բարձր լեռներում սառցադաշտերը կարող են անհետանալ ավելի արագ, քան մենք մինչ օրս կարծում Էինք»,- լրագրողներին հայտարարել Է սառցադաշտագիտության պրոֆեսոր Դանիել Ֆարինոտին: Նոր գնահատումների համաձայն՝ Հիմալայներում, Տիբեթում եւ Կենտրոնական Ասիայի լեռներում սառցադաշտերն իրենց ծավալի կեսը կկորցնեն 2060-ական թվականներին, մինչդեռ ավելի վաղ համարվում Էր, թե դա տեղի կունենա 2070-ական թվականներին: Փորձագետները նախազգուշացնում են, որ Ասիայի սառցադաշտերի հալումն այս հարյուրամյակի վերջին կհանգեցնի ջրի ծավալի 24 տոկոսով կրճատման, որը դրանք արտադրում են:
Գիտնականները հաշվարկել են, որ եթե իրենց կողմից ուսումնասիրված բոլոր 215 հազար սառցադաշտերը լրիվ հալվեն, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 սանտիմետրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]