Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Երևանի ավագանին միաձայն հաստատեց ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին փետրվարի 12-ին հրավիրված հերթական նիստում միաձայն հաստատեց ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներն են` «Իմ քայլը» խմբակցությունից  Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Լյուդմիլա Սարգսյանը , «Լույս» խմբակցությունից` Անի Խաչատրյանը:

Ավագանու հերթական նիստին մասնակցում է ավագանու 50 անդամ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Երևանի ավագանու անդամները նիստը սկսեցին հոտնկայս` Երևանի հիմնի ներքո:

«Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը քաղաքապետից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյակ է Արզումանյան 10 հասցեում տիրող իրավիճակի մասին: Հայկ Մարությանը նշեց, որ տեղյակ է Երևանի բոլոր խնդիրներին: «Մենք այդ մարդկանց ընդունել ենք, ընդունելության օր է նշանակվելնաև ինձ մոտ: Նրանք եկել են, մենք զրուցել ենք, ամենօրյա ռեժիմով մեր աշխատակիցներն աշխատում են նրանց հետ այս ուղղությամբ, և մենք լուծումներ ենք տվել: Նրանք կարծես թե արգելակում են գործընթացը ինչ-ինչ պատճառներով»,-նշեց քաղաքապետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ