1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի կենդանաբանական այգին կկառավարվի նոր ստեղծվող խորհրդի կողմից

 Երևանի կենդանաբանական այգին կկառավարվի նոր ստեղծվող խորհրդի կողմից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի  կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 12-ին հրավիրված նիստում նման որոշում կայացրեցին Երևանի ավագանու անդամները;  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը նշեց, որ խորհուրդը բաղկացած է լինելու 11 անդամից, որոնցից 2-ը լինելու են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ, մյուս 9-ը` ֆիզիկական անձինք: «Կլինի բաց հայտարարություն: Խորհրդի կազմում  ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր կարող են իրենց ներդրումը բերել Երևանի կենդանաբանական այգու շահերի համար: Խորհրդի անդամներին նշանակելու է Երևանի քաղաքապետը»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]