Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, հարկերի թեթևացում. Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ռազմավարության առանցքային կետերը

Օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, հարկերի թեթևացում. Փաշինյանը 
ներկայացրեց տնտեսական ռազմավարության առանցքային կետերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության տնտեսական զարգացման առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ռազմավարության մեջ կարևորվում են նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, հարկերի թեթևացումը:

«Մեր այս հայտարարությունները ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ: Շատերը շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսությունը զարգացնելու ռազմավարություն չունի: Նախորդ տարի Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախաձեռնությամբ լույս տեսավ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները»  խորագրով հոդվածների ժողովածուն, որտեղ մեր երկրի հեղինակավոր տնտեսագետները իրենց պատկերացումներն էին շարադրել Հայաստանի տնտեսության զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ նրանց նկարագրածը գրեթե 100 տոկոսով համընկնում է կառավարության պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում նա առանձնացրեց մի քանի առանցքային բարեփոխումներ, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն: Այն է՝ ապահովել հավասար հնարավորություններ,  քաջալերել աշխատանքը, տնտեսական ակտիվությունը, երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]