Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Զորավարժությունների պատճառով մասնակիորեն կփակվի Թբիլիսիի օդային տարածությունը


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարության հրետանային զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածությունը պարբերաբար փակվելու Է քաղաքացիական օդանավերի համար: Այդ մասին ասված Է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Մասնավորապես, փետրվարի 15-ին, 17-ին եւ 18-ին Թբիլիսիի օդային տարածությունը փակ կլինի Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-11:30-ը եւ 15:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 16-ին եւ 19-ին՝ 10:00-11:30-ը եւ 13:40-14:30-ը, իսկ փետրվարի 20-ին՝ 10:00-11:30-ը եւ 14:30-16:00-ն ընկած ժամանակամիջոցում: Մնացած ժամանակ օդային տարածությունը բաց կլինի քաղաքացիական ինքնաթիռների համար:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ