Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լոռի» ֆուտբոլային ակումբը մեկնել է Թուրքիա  

«Լոռի» ֆուտբոլային ակումբը մեկնել է Թուրքիա

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին մեկնեց Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը կբնակվի Miracle հյուրանոցում եւ Անթալիայում կանցկացնի 4 ընկերական հանդիպում: Փետրվարի 15-ին «Լոռի»-ի մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը:

Փետրվարի 18-ին կհանդիպի ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների թիմի հետ: 2 օր անց կխաղա ղազախական «Կայրաթի» դեմ: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի 23-ին: Մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Անթալիայում «Լոռիին» կմիանան մի շարք նորեկներ եւ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Եվս մի քանիսը Երեւան կժամանեն փետրվարի 25-ից հետո եւ, բուժզննում անցնելով, պայմանագիր կստորագրեն ակումբի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]