Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

«Ալաշկետի» կիսապաշտպանը հեռացել է ակումբից  

«Ալաշկետի» կիսապաշտպանը հեռացել է ակումբից

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտից» հեռացել է հերթական ֆուտբոլիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտը» խզել է պայմանագիրը կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ: Նախորդ տարվա ամռանը «Ալաշկերտի» կազմը համալրած 23-ամյա ֆուտբոլիստն, ընդհանուր առմամբ, 7 պաշտոնական հանդիպման է մասնակցել թիմի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ