Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք Է խլել

Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք Է խլել


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 մարդ Է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին: Մահերի մեծ մասի պատճառը եղել Է այրման արգասիքներից թունավորվելը:
Հաղորդագրություններում նշվում Է, որ հրդեհը բռնկել Է տեղական ժամանակով մոտավորապես 4:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 11-ի 23:30-ին): Դրա դեմ պայքարելու Է ուղարկվել 26 հրշեջ մեքենա:
Ներկայում փրկարարական գործողությունն ավարտված Է: Հրշեջները շենքից տարհանել են 35 մարդու:
«Միջանցքներում փայտյա պանելներ Էին, ինչի պատճառով մարդիկ չԷին կարող միջանցքներն օգտագործել տարհանման համար»,- լրագրողներին ասել Է հրշեջ Վիպին Կենտալը: Նա հավելել Է, որ հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]