Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վենեսուելա Է հասցվել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը. Գուայդո

Վենեսուելա Է հասցվել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը. Գուայդո

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի համար մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը փետրվարի 11-ին ստացվել Է երկրի տարածքում եւ հանձնվել բժիշկներին: Այս մասին Twitter-ում հայտնել Է երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր իրավասություններին համապատասխան՝ այսօր մենք մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցրեցինք Առողջապահության կենտրոնների ասոցիացիա: Բեռը պարունակում Է 1,7 միլիոն բաժին մանկական սնունդ եւ 4,5 (միլիոն բաժին) հատուկ հավելումներ հղի կանանց համար»,- գրել Է նա:

Քաղաքական գործիչը չի ճշտել, թե հատկապես ինչ կերպ Է բեռը հասցվել երկրի տարածք: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մարդասիրական օգնության հանձնման նախաձեռնությունն անվանել Է «օլիգարխիայի վատ եւ Էժանագին շոու» եւ համաքաղաքացիներին կոչ Է արել՝ հրաժարվել դրանից: Չնայած պաշտոնական Կարակասի դիրքորոշմանը, փետրվարի 8-ին Կոլումբիայի Կուկուտա սահմանամերձ քաղաքում բացվել Է Վենեսուելայի բնակիչների համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]