Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Հազարավոր մարդիկ Մադրիդում դուրս են եկել փողոց՝ դեմ արտահայտվելու Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մի շարք քաղաքական ուժերի հետ միասին իրենց բողոքը հայտնելու Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ տեղի ոստիկանության հաշվարկներով փողոց է դուրս եկել 45 հազար ցուցարար:

Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին դեմ են արտահայտվում  «Ժողովրդական կուսակցություն», «Քաղաքացիներ» քաղաքական ուժերը: Վերջիններս գտնում են, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի՝ բանակցությունների համար միջնորդ նշանակելու քայլը համեմատելի է պետական դավաճանության հետ:

Ավելի վաղ կատալոնական կողմը մերժել է առաջարկը և շարունակել է պնդել նոր հանրաքվե անցկացնելու հարցը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ