Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Երևանի թիվ 2-րդ բուժմիավորման ՓԲԸ-ում ներդրվել է ճառագայթմամբ ախտորոշիչ հետազոտությունների նոր սարքավորումներ


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 2-րդ բուժմիավորման ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է արագ, որակյալ, մատչելի և ցածր ճառագայթմամբ ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի թիվ 2-րդ բուժմիավորումից,  աշխարհում մեծ պահանջարկ ունեցող «Ֆիլիպս» ընկերության 3D մոդելի «Բրիլիանս»համակարգչային տոմոգրաֆը և «Տոշիբա» ընկերության թվային ռենգեն նորագույն սարքավորումների ներդրումից վեց ամիս անց դրական ձեռք բերում է արձանագրվել հիվանդությունների բացահայտման և ախտորաշման, ինչպես նաև ավելացել է պացիենտների հոսքը:

«Շատ ցածր ճառագայթմամբ այս նորագույն սարքավորումներն էապես փոխել են մեր բուժ ծառայության որակը։ Այս վեց ամիսների ընթացքում իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիկ մոտ 750 հետազոտություն: Պետպատվերի շրջանակներում իրականացվել է 1800, իսկ վճարովի սկզբունքով՝ 1200 թվայնացված ռենտգեն հետազոտություններ: Բարձր տեխնոլոգիական այս հետազոտությունները ավելի հասանելի դարձնելու նպատակով մենք պարբերաբար վերանայում ենք գնային քաղաքականությունը՝ կիրառելով ճկուն մոտեցում։ Այս ներդրումային ծրագիրը հատկապես համակարգչային տոմոգրաֆի մասով իրականություն դարձավ առողջապահության նախարարության քաղաքականության արդյունքում: Համակարգչային տոմոգրաֆը գործի դնելու համար պահանջվում էր արտոնագիր։ Մենք դիմեցինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և հարցը օպերատիվ ձևով օրենքի շրջանակներում լուծվեց։ Արդյունքում մենք ժամանակ չկորցրինք և սարգավորումը անմիջապես գործի դրվեց»,- ներկայացնելով վերջին վեցամսվա տվյալները՝ նշել է Երևանի թիվ 2 բուժմիավորման ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանը։

Նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով կլինիկան հագեցնելու քաղաքականությանը զուգընթաց կարևորվում է որակյալ կադրերի ներգրավվման և վերապատրաստման քաղաքականությունը։ Ներկայում Երևանի թիվ 2 բուժմիավորումը համագործակցում է ԱՄՆ-ի, Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է բժշկական համատեղ օն լայն կոնսիլիում Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետ միասին։

2018թ-ի արտադրության «Ֆիլիպս» ընկերության 3D մոդելի «Բրիլիանս» համակարգչային տոմոգրաֆը և «Տոշիբա» ընկերության թվային ռենտգեն սարքավորումը առաջինը Հայաստանում ներդրվել է 2018-ի օգոստոսին Երևանի թիվ 2 բուժմիավորումում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ