Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Փոստային առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է 
63,89 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

 Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից անցկացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացվել, որ Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից Հայաստան կրկին ներմուծվելու են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանիներ: Այսպես, «Հայփոստ» փոխանակման և տեսակավորման կենտրոնում վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված մաքսային զննման արդյունքում Կ.Հ.-ի անվամբ Իսպանիայից ներմուծված փոստային երկու առաքանիներում առկա հողաթափերի և կոշիկների մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` ընդհանուր «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ծանուցում՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]