Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Christian Science Monitor» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին

«Christian Science Monitor» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նիկոլ 
Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Christian Science Monitor» միջազգային պարբերականը փետրվար ամսվա համարում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  «Բանտից՝ վարչապետ» խորագրով հրապարակումը սկսվում է 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների նկարագրությամբ: Պարբերականը ներկայացնում է այդ օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և նշում, որ առաջնագծում գտնվող քաղաքական գործիչների շարքում էր Նիկոլ Փաշինյանը: Թեժացած իրավիճակի հետևանքով մայրաքաղաքում 10 մարդ զոհվեց, որից հետո երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը հետապնդման ենթարկվեցին: Նա ստիպված եղավ երկու տարի անցկացնել բանտում: 

Պարբերականն անդրադարձ է կատարում 2018 թվականի Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլերթը սկսելով Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց: Նրանք դեմ էին արտահայտվում գործող իշխանությանն ու այդ ժամանակ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին:

«Այս փոքր երկիրը, որը գտնվում է Հարավային Կովկասում, իրականացրեց խաղաղ հեղափոխություն: Բողոքի ակցիայի մասնակիցները դիմեցին անհնազանդության: Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ անելով հետևյալ հայտարարությունը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ»,-նշել է պարբերականը: Հոդվածում նշվում է, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն այն երկրներից է, որտեղ ձևավորվեց ժողովրդավարության նոր մոդել:

Լրագրող, հեղափոխական, ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ: Պարբերականը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ընտանիքով տեղափոխվեց կառավարական առանձնատուն և խոստացավ իր հայրենակիցներին լինել առավել թափանցիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]