Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի

«Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի և  մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:

21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: Վլադիմիրը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17 հավաքականում:

18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օսիպովը նաեւ Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 23 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]