Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 11-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: 

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը կարևորել է կողմերի միջև լարվածության աճի նվազեցման, միջադեպերի կանխարգելման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը և դրանցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու միջազգային հանրության դերակատարումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային հակամարտութուններում հումանիտար բնույթի գործողությունների, մասնավորապես՝ ականազերծման, ինչպես նաև անհայտ կորածների շուրջ տեղեկատվության հայթայթման ու փոխանակման գործընթացների կարևորությունը: Տոյվո Կլաարը միաժամանակ վստահեցրել է, որ Եվրամիությունը ուժերի ներածին չափով շարունակելու է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:

Պաշտպանության նախարարը հյուրին է ներկայացրել նաև Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող հումանիտար առաքելության նպատակը, ձևաչափը և խնդիրները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]