Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը նոր մարզիչ ունի

Բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը նոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում  Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի  գլխավոր մարզիչ  Արեգ Վաթյանին կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը:

Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:

Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Բ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]