Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Լիբանանի նախագահն Իրանին հորդորել Է օժանդակել Սիրիա փախստականների վերադարձին


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պետք Է իր դերը խաղա սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու գործընթացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հայտարարել Է Լիբանանի նախագահ Միշել Աունը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բեյրութում կայացած հանդիպումից հետո: «Իրանն իր դերն ունի փախստականների վերադարձին օգնելու գործում:

Նոր կառավարությունը հատուկ նշանակություն կտա այդ հարցին»,-Աունի խոսքը մեջբերում Է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Զարիֆն իր հերթին Իրանի նախագահից բանավոր ուղերձ Է փոխանցել Աունին: «Մենք կրկին ձեզ հրավիրում ենք այցելել Իրան: Եվ ձեզ բարօրություն ենք մաղթում Լիբանանի կառավարման գործում»,-ասել Է նախարարը:

Զարիֆը նաեւ հայտարարել Է, որ Իրանը պատրաստ Է Լիբանանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներով: Նա նշել Է, որ երկու ժողովուրդների լավ հարաբերությունները միայն նպաստելու են երկուստեք դրական արդյունքների հասնելուն: Իրանի արտաքին գործերի նախարարը փետրվարի 10-ին Լիբանան Է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Այցի ընթացքում հանդիպումներ են պլանավորված երկրի ղեկավարության, ներառյալ նախագահ Միշել Աունի եւ կուսակցությունների ու դիմադրության շարժումների առաջնորդների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ