Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զբոսավարների, զբոսաշրջային օպերատորների լիցենզավորում. Մեխակ Ապրեսյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ

Զբոսավարների, զբոսաշրջային օպերատորների լիցենզավորում. Մեխակ Ապրեսյանն 
առաջարկում է օրենսդրական փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ծրագրի նախագծում զբոսաշրջությունը զարգացնելու առումով դրական ուղերձներ կան:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Կառավարության ծրագրում խոսվում է ազատ մրցակցության ու արդարության մասին, ինչը տնտեսության զարգացման հիմնաքարերից է: Շատ կարևորվում է արտահանման խթանումը՝ շեշտադրվելով, որ պետք է արտահանման ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն 43-45 տոկոսի: Տնտեսության զարգացման կառուցվածքում լուրջ արդյունքներ են ակնկալվում զբոսաշրջության ոլորտից, ինչը շատ կարևոր է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

 Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում: Մասնավորապես, նա առանձնացրեց մի շարք ուղղություններով ատեստավորման անհրաժեշտությունը:

«Մենք այսօր ոլորտում ունենք բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ, զբոսավարներ, որոնց մի մասը բարեխիղճ աշխատող են, հարկատու են, որակյալ ծառայություն են մատուցում, աշխատատեղեր ստեղծում: Նրանց կողքին գործում են զբոսավարներ, որոնք մատուցում են ցածրորակ ծառայություններ, խաթարում են մրցակցային վիճակը: Դա կարող է էական բացասական ազդեցություն թողնել Հայաստանի իմիջի վրա, որովհետև ցածրորակ ծառայություն մատուցող զբոսավարները ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, զբոսաշրջությունը միայն տնտեսական հարց չէ, այլ սոցիալական, մշակութային, քաղաքական նշանակություն ունի: Այս համատեքստում, Մեխակ Ապրեսյանն առաջարկում է կոնկրետ իրավական կարգավորումներ:

«Զբոսաշրջության մասին օրենքը էական դերակատարում ունեցել է, սակայն այսօր կարիք ունի լուրջ փոփոխությունների, պետք է սահմանվեն հստակ որակական չափանիշներ: Առաջարկում ենք հետամուտ լինել հետևյալ ծառայությունների լիցենզավորմանը կամ «ծանուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը տալը: Դրանք են՝ զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների և գործակալների գործունեությունը»,-պարզաբանեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]