Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են  հոկտեմբեր ամսից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից,  ինչպես նաև կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: «Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի: «Օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել է մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող և նաև դրա արդյունքում պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է և պիտի բարձրանա:

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչը միտված կլինի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելուն: Փոփոխությունները ենթադրում են հանրաքվեի ինստիտուտի ներդրում: «Մենք ունենք համայնքապետեր, ովքեր ընտրվել են չարաշահումների արդյունքում: Եթե լինում է հանրային պահանջ, պետք է հանրաքվե անցկացվի և դրանով որոշվի, համայնքն ուզո՞ւմ է, որ տվյալ համայնքապետը շարունակի կառավարել»,-ասաց նա:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]