Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ-ն ձգտելու մասնակցել Իրանի հետ արտաքին առեւտրական հաշվարկների INSTEX մեխանիզմին. Ռյաբկով

ՌԴ-ն ձգտելու մասնակցել Իրանի հետ արտաքին առեւտրական հաշվարկների INSTEX մեխանիզմին. Ռյաբկով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն ձգտելու Է լիաֆորմատ մասնակցության հասնել Իրանի հետ արտաքին առեւտրական հաշվարկների INSTEX մեխանիզմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Նախքան INSTEX մեխանիզմի ստեղծումը դա Էլ չի եղել, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր դրել են այդ մեխանիզմի հիմքը, դեռեւս առաջ չեն գնացել այդ աշխատանքի փորձնական, մեկնարկային փուլից, չեն կարողացել ապահովել մեխանիզմի բացումը երրորդ երկրների, ամենից առաջ Ռուսաստանի եւ մյուսների համար, որոնք շահագրգռված են Իրանի հետ համագործակցությամբ:

Եվ չեն կարողացել հստակորեն, պարզորոշ, առարկայորեն ձեւակերպել, որ մեխանիզմն սպասարկելու Է ոչ միայն առաջին անհրաժեշտության առարկաների, պարենամթերքի եւ դեղամիջոցների գործարքները, որոնք առանց այդ Էլ դուրս են բերված ամերիկյան միակողմանի պատժամիջոցների գործողությունից: Մենք ձգտելու ենք լիաֆորմատ մասնակցության հասնել այդ մեխանիզմի գործունեությանը»,-ասել Է նա: «Մենք կշարունակենք ջանքերը համապատասխան երկրների եւ բուն մեխանիզմի ղեկավարության հետ ուղղակի շփումների ընթացքում, մինչեւ որ այնտեղ ամեն ինչ կայունանա եւ հասկանալի լինի, թե այդ կառույցը ինչ մակարդակով, ինչ մասնակցությամբ կսկսի գործել Փարիզում, որտեղ գտնվելու Է նրա կենտրոնակայանը»,-հավելել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]