Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

WBC-ն կարող է հատուկ գոտի ստեղծել հայկական արմատներով բռնցքամարտիկների համար  


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Punch Boxing-ը և WBC-ն մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներ ունեցող բռնցքամարտիկների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը և WBC-ի փոխնախագահ Օքսանա Սեմենիշինան:

«Այժմ աշխատանքներ ենք տանում գոտին ստեղծելու համար: Այդ կերպ փորձում ենք ցույց տալ սիրողական բռնցքամարտիկներին, որ կարիերայի ավարտին իրենց կարող են փորձել պրոֆեսիոնալ ռինգում»,-ասաց Սեմենիշինան:

Արամ Դավթյանի խոսքով` գոտին կխաղարկվի ամենահայտնի քաշային կարգերում: Նախատեսվում է առաջին մենամարտերն անցկացնել մայիսին կամ սեպտեմբերին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ