1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առևտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ կապեր կան նաև կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:

Փոխվարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաև դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:

Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եգիպտոսի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության և դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]